15:56  ,  23 մարտի, 2023

Անուշ Գրիգորյան․ Երբեք կանգ չառնեք՝ նույնիսկ, երբ քո մեդալը ուրիշն է տանում տուն

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում պայքարն ավարտելուց հետո Հայաստանի թիմի անդամ,  երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) ինստագրամյան գրառում է արել։

«Երբեք կանգ չառնեք՝ նույնիսկ, երբ քո մեդալը ուրիշն ա տանում տուն… (էդ ինքն էլ գիտի ու ամեն անգամ նայելուց հաստատ կհիշի) հիշե՛ք երբեք ոչ մի կաթիլ քրտինք հենց այնպես չի կորի»,- գրել է մարզուհին։

Աշխարհի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չորոնգ Բանին: Քառորդ եզրափակիչում նա 3:4 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լխադիրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում