14:33  ,  23 մարտի, 2023

Ջորջինա Ռոդրիգես․ Ռոնալդուն երբեք չի դիտարկել «Աթլետիկոյի» տարբերակը

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը մեկնաբանել է լուրերը, թե Ռոնալդուն կարող էր հայտնվել Մադրիդի «Աթլետիկոյում»։

«Կրիշտիանուն երբեք չի դիտարկել «Աթլետիկոյի» հետ պայմանագիր կնքելու տարբերակ»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է AS-ը։

2022թ․ նոյեմբերին Ռոնալդուն խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Նրա պայմանագիրը «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Ռոնալդուի տարեկան եկամուտը «Ալ Նասրում» կազմում է 200 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում