14:04  ,  23 մարտի, 2023

Ռուսաստանի թիմը 1,5 տարում առաջին միջազգային խաղը կանցկացնի տանը

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային թիմի հետ, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները հեռացվել են միջազգային մրցաշարերից։

Իրաքի հետ հանդիպումն առաջինը կլինի Ռուսաստանի համար սեփական խաղադաշտում 2021թ․ նոյեմբերից։

Մարտի 23-ին Թեհրանում Ռուսաստանի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում