12:24  ,  23 մարտի, 2023

Հայաստանի եւ Թուրքիայի թիմերի մարզիչների եւ ավագների ասուլիսները՝ մարտի 24-ին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 24-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում եւ կսկսվի 16:30-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը տեղի կունենա մարտի 24-ին եւ կսկսվի ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Թուրքիայի ազգային հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում մարտի 24-ին եւ կսկսվի 18:15-ին։

Թուրքիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը տեղի կունենա մարտի 24-ին եւ կսկսվի ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի Հայաստան -Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին եւ կմեկնարկի 21:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում