11:25  ,  23 մարտի, 2023

Մանչինի․ Վստահ եմ՝ Նեապոլը կաջակցի մեզ Անգլիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Անգլիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ հույս է հայտնել, որ հանդիպումը հյուրընկալող Նեապոլը կաջակցի ազգային թիմին։

«Մենք գերազանց ենք պատրաստվել առաջիկա խաղին։ Վստահ ենք, որ Նեապոլը կաջակցի մեզ։ Ցանկանում ենք հրաշալի սկսել ընտրական փուլը եւ վերադառնալ այն խաղամակարդակին, որի շնորհիվ նվաճեցինք Եվրոպայի չեմպիոնի գավաթը։

Անգլիայի թիմի դեմ խաղադաշտ դուրս կգան հիմնականում այն ֆուտբոլիստները, որոնք 2024-ին կարող են հանդես գալ եզրափակիչ փուլում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Իտալիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում