00:31  ,  23 մարտի, 2023

Անուշ Գրիգորյան․ Սա է սպորտը՝ մի օր գողանում են հաղթանակդ, մի օր հաղթում ես, մի օր պարտվում

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում պայքարն ավարտելուց հետո Հայաստանի թիմի անդամ,  երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) ֆեյսբուքյան գրառում է արել։

«Իմ սիրելի ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, բոլորիդ շնորհակալ եմ աջակցության համար…

Սա է սպորտը՝ մի օր քեզանից գողանում են հաղթանակդ, մի օր հաղթում ես, մի օր պարտվում։ Կարևորը, որ չես հանձնվում»,- գրել է Անուշ Գրիգորյանը։

Աշխարհի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չորոնգ Բանին: Քառորդ եզրափակիչում նա 3:4 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լխադիրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս