Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում պայքարն ավարտելուց հետո Հայաստանի թիմի անդամ, երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) ֆեյսբուքյան գրառում է արել։
«Իմ սիրելի ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, բոլորիդ շնորհակալ եմ աջակցության համար…
Սա է սպորտը՝ մի օր քեզանից գողանում են հաղթանակդ, մի օր հաղթում ես, մի օր պարտվում։ Կարևորը, որ չես հանձնվում»,- գրել է Անուշ Գրիգորյանը։
Աշխարհի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չորոնգ Բանին: Քառորդ եզրափակիչում նա 3:4 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լխադիրին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում