22:18  ,  22 մարտի, 2023

Ռոնալդու․ Ինձ զարմացրեց մրցակցությունը Սաուդյան Արաբիայի լիգայում

Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է Սաուդյան Արաբիայի լիգայի բարձր մրցունակությունը։

«Ես ինձ շատ լավ եմ զգում, ինչի շնորհիվ էլ միացել եմ ազգային հավաքականին։ Եթե լավ չզգայի, այստեղ չէի լինի։

Սաուդյան Արաբիայի լիգան մրցունակ է։ Պետք է վերանայել կարծիքներն այդ առաջնության մասին։ Իհարկե, Անգլիայի Պրեմիեր լիգայի մակարդակը չէ, բայց մրցունակությունը բարձր է։

Ինձ զարմացրեց մրցակցությունը Սաուդյան Արաբիայի լիգայում։ Կան լավ թիմեր արաբ եւ օտարերկրացի ֆուտբոլիստներով, որոնք բարձրացնում են վարպետության ընդհանուր մակարդակը։

Եթե զարգացման ծրագիրն աշխատի, 5-6 տարիե հետո Սաուդյան Արաբիայի լիգան մրցունակությամբ կլինի չորրորդը կամ 5-րդն աշխարգում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Record-ը։

Ռոնալդուն իսպանացի Ռոբերտո Մարտինեսի գլխավորած ազգային թիմի հետ պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի մեկնարկին։ Առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը մարտի 23-ին կընդունի Լիխտենշտեյնի թիմին։ J խմբում ընդգրկված են նաեւ Սլովակիայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում