21:51  ,  22 մարտի, 2023

Պեդրիի եւ Դեմբելեի մասնակցությունը «Ռեալի» դեմ խաղին քիչ հավանական է

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրիի եւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի մասնակցությունը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը քիչ հավանական է։

Նրանք չենք հասցնի վերականգնվել վնասվածքներից հետո եւ վերադարձնել լիարժեք մարզավիճակ, հաղորդում է Relevo-ն։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին։ Առաջին խաղում կատալոնական թիմը Մադրիդում հաղթել էր 1:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում