20:18  ,  22 մարտի, 2023

«Ռեալը» Մոուրինյոյին վերադարձնելու մտադրություն չունի

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի դիտարկում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին վերադարձնելու տարբերակը, հաղորդում է իսպանական Marca-ն։

Արքայական ակումբն ամռանը կհեռացնի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, եթե այս մրցաշրջանում թիմը ոչ մի տիտղոս չնվաճի։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը լավ հարաբերություններ ունի իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Մոուրինյոյի հետ, սակայն նրան առաջարկ անելու ցանկություն չունի։

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում