19:39  ,  22 մարտի, 2023

Ժոաու Ֆելիշը չի ցանկանում վերադառնալ «Աթլետիկո»

Պորտուգալիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշը չի ցանկանում ամռանը Լոնդոնի «Չելսիից» վերադառնալ Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է Goal.com-ը։

Ժոաու Ֆելիշն այս տարվա հունվարից է վարձակալությամբ  հանդես գալիս անգլիական ակումբում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Աթլետիկոյին»։ Ֆելիշն արդեն տեղյակ է պահել իսպանական ակումբի ղեկավարությանն իր որոշման մասին։

Ֆելիշը «Չելսիում» մասնակցել է 9 հանդիպման, խփել է 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում