18:58  ,  22 մարտի, 2023

«Ռոման» կհրավիրի Կոնտեին, եթե Մոուրինյոն հեռանա

Իտալական «Ռոման» կհրավիրի Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, եթե պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն ամռանը հեռանա, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

Սպասվում է, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում Մոուրինյոն կփոխարինի ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեին։

Կոնտեի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա լարված հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության եւ ֆուտբոլիստների հետ եւ քիչ հավանական է համագործակցության երկարաձգումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում