18:11  ,  22 մարտի, 2023

«Միլանը» կվաճառի Լեաուին, եթե չերկարաձգի պայմանագիրը

Իտալիայի չեմպիոն «Միլանն» ամռանը կվաճառի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուին, եթե չկարողանա համաձայնության հասնել նրա հետ պայմանագրի երկարաձգման հարցով, հաղորդում է Calciomercato-ն։

Իտալական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, Լեաուն պահանջում է 7,5 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Լեաուն 2019թ․ օգոստոսից է հանդես գալիս «Միլանում»։ Այս մրցաշրջանում նա իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 35 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը Լեաուի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում