17:05  ,  22 մարտի, 2023

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Հայաստանի թիմերի կազմերը

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը, որոնք մարտի 25-ից Ալբանիայում կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը։

Տղամարդկանց թիմը մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգա Ժորա Գրիգորյան (61 կգ), Սերյոժա Բարսեղյան (67 կգ), Նարեկ Մկրտչյան (73 կգ), Հովհաննես Ղահրամանյան (81 կգ), Վալերիկ Մովսիսյան (89 կգ), Աշոտ Մարգարյան (96 կգ), Ռուստամ Սահրադյան (102 կգ), Գագիկ Մկրտչյան (+102 կգ) կազմով, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։

Կանանց թիմը Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգա  Ալինա Սուքիասյան (71 կգ), Աննա Ամրոյան (76 կգ),  Էմմա Պողոսյան (81 կգ) կազմով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում