15:33  ,  22 մարտի, 2023

«Բարսելոնան» Մեսիին կառաջարկի ցածր աշխատավարձ, բայց նաեւ տոկոսներ ակումբի եկամուտից

«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին, սակայն չի կարող վճարել բարձր աշխատավարձ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը Մեսիին առաջարկի ցածր աշխատավարձ, բայց նաեւ երաշխավորված տոկոս ակումբի եկամուտից տիտղոսներ նվաճելու դեպքում։

Մեսին արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսից» 2000 թվականին էր տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում հանդես էր գալիս մինչեւ 2021 թվական։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս