14:55  ,  22 մարտի, 2023

Սկալոնի․ Հաճելի է տեսնել, որ Արգենտինայի հավաքականը պատկանում է յուրաքանչյուր արգենտինացուն

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնությունից հետո առաջին մարզական հավաքն է անցկացնում հայրենիքում։ Թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է երկրպագուների ջերմ վերաբերմունքին։

«Հաճելի է տեսնել, որ Արգենտինայի հավաքականը պատկանում է յուրաքանչյուր արգենտինացուն։ Աշխարհի գավաթը նվաճելուց հետո երկրպագուները երջանիկ են եւ մեզ հերոսացնում են։ Նրանք մեծ ուրախություն են ապրել, եւ այդ ուրախությունը դեռ զգացվում է։ Դա երջանկացնում է ինձ, թիմի խաղացողներին»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Արգենտինայի հավաքականը մարտի 24-ին ընկերական հանդիպում կանցկացնի Պանամայի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում