13:41  ,  22 մարտի, 2023

Ժորդի Ալբա․ «Բարսելոնայի» եւ Մեսիի համար լավ կլինի, եթե նա վերադառնա

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան հույս է հայտնել, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ամռանը կվերադառնա կատալոնական ակումբ։

«Ես կցանկանայի, որ Մեսին վերադառնար։ Ես չգիտեմ՝ դա տեղի կունենա, թե տեղի չի ունենա։ Մենք այդ մասին չէինք խոսում, քանի որ Մեսին պայմանագիր ուներ ՊՍԺ-ի հետ։

«Բարսելոնայի» եւ Մեսիի համար լավ կլինի, եթե նա վերադառնա»,- Ժորդի Ալբայի խոսքը մեջբերում է AS-ը։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Համագործակցության երկարաձգման վերաբերյալ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Մեսին ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ, որը դեռ առաջարկ չի արել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում