13:09  ,  22 մարտի, 2023

Հայաստանի ձյուդոիստները կմասնակցեն Թբիլիսիի եւ Անթալիայի մրցաշարերին

Հայաստանի երկու ներկայացուցիչ կմասնակցի Թբիլիսիում անցկացվելիք ձյուդոյի «Մեծ սաղավարտ»  մրցաշարին, որը օլիմպիական վարկանիշային միավորներ է շնորհում  մարզիկներին, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հայաստանից Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) կմասնակցեն մարտի 24-28-ը Վրաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցմանը:

Հայաստանի մարզիկները կմրցեն նաև Թուրքիայի Անթալիա քաղաքում մարտի 31-ին մեկնարկելիք վարկանիշային մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում