12:14  ,  22 մարտի, 2023

Օբամեյանգը կարող է վերադառնալ «Բարսելոնա»

Լոնդոնի «Չելսիի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է ամռանը վերադառնալ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա», հաղորդում է Mundo Deportivo-ն։ Անցած տարվա սեպտեմբերին «Չելսին» 33-ամյա ֆուտբոլիստի համար վճարել էր 12 միլիոն եվրո։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբը կկարողանա ավելի ցածր գնով վերադարձնել Օբամեյանգին, որը չունի մշտական խաղային պրակտիկա «Չելսիում»։

Օբամեյանգը շարունակում է ընկերություն անել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ։ Նրանից գոհ էր նաեւ թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավին։

Անգլիայի ընթացիկ առաջանությունում Օբամեյնագը մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում