ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ղազախստան - Սլովենիա հանդիպման (մարտի 23) մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
ՀՖՖ մրցավարների տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը կլինի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ Ֆրանսիայում անցկացվելիք մրցաշարի մրցավարների տեսուչ:
ՀՖՖ մրցավար Գևորգ Եղոյանը նշանակվել է ֆուտզալի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հիմնական փուլի 4-րդ խմբի մինի-մրցաշարի մրցավար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում