11:37  ,  22 մարտի, 2023

Եվրո-2024․ Կարեն Նալբանդյանը՝ Ղազախստան - Սլովենիա հանդիպման մրցավարների տեսուչ

ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ղազախստան - Սլովենիա հանդիպման (մարտի 23) մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

ՀՖՖ մրցավարների տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը կլինի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ Ֆրանսիայում անցկացվելիք մրցաշարի մրցավարների տեսուչ:

ՀՖՖ մրցավար Գևորգ Եղոյանը նշանակվել է ֆուտզալի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հիմնական փուլի 4-րդ խմբի մինի-մրցաշարի մրցավար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում