11:15  ,  22 մարտի, 2023

Գրիզմանը դժգոհ է Դեշամի որոշումից եւ մտածում է հավաքականից հեռանալու մասին

Մադրիդի «Աթլետիկոյի» 32-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը դժգոհ է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի որոշումից, որով ազգային թիմի ավագ է նշանակվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, հաղորդում է Onze Mondial-ը։

Գրիզմանը մտածում է հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Թիմի նախկին ավագ, դարպասապահ Ուգո Լյորիսի եւ պաշտպան Ռաֆայել Վարանի հեռանալուց հետո Գրիզմանն արդեն մտադրություն է ունեցել ավարտել կարիերան։ Մբապեի նշանակումն էլ ավելի կմոտեցնի այդ որոշման ընդունումը։

Ֆրանսիայի հավաքականն այժմ պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին։ Աշխարհի փոխչեմպիոններն առաջին տուրում մարտի 24-ին կընդունեն Նիդեռլանդների հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում