10:10  ,  22 մարտի, 2023

Լիոնել Սկալոնին՝ աշխարհի առաջնության ձեւաչափի փոփոխության մասին

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է աշխարհի առաջնության եզրափակիչի մրցաշարի ձեւաչափի փոփոխությունը։

«Հարավային Ամերիկայից ավելի շատ թիմեր կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին։ Մեկ հանդիպում էլ ավելի կխաղանք։ Բայց ձեւաչափի բոլոր փոփոխություններից հետո էլ ֆուտբոլը մնում է նույնը։

Մենք դեռ շատ բարդ որակավորման փուլ ունենք։ Մեր թիմը միշտ պատրաստ է մրցակցության»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

2026թ․ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 48 հավաքականներ, որոնք կբաժանվեն 12 խմբերի։ Փլեյ-օֆֆը կսկսվի 1/16 եզրափակիչից։ Մրցաշարը կանցկացվի Մեքսիկայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում