09:45  ,  22 մարտի, 2023

41-ամյա Իբրահիմովիչը՝ կարիերան չավարտելու պատճառների մասին

Իտալիայի չեմպիոն «Միլանի» եւ Շվեդիայի հավաքականի 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պարզաբանել է, թե ինչու անցած տարի «Միլանի» հետ չեմպիոն դառնալուց եւ ծնկահոդի ծանր վնասվածքից հետո չի ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

«Սկուդետոյից հետո հեռանալը շատ հեշտ կլիներ։ Նախորդ 14 ամիսների ընթացքում ես երեք վիրահատության եմ ենթարկվել։ Մի պահ ոչ մի շանս չէր երեւում, ծունկս չէր բուժվում։ Հետո սկսվեց դրական դինամիկա։

Խնդիրներն ինձ ադրենալին են տալիս։ Լրագրողները միշտ մեղադրել են ինձ եսասիրության մեջ։ Դուք ինձ օգնել եք եւ շարունակում եք օգնել։ Ես միշտ ցանկություն ունեմ ապացուցել, որ դուք սխալվում եք»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Անցած տարվա մայիսին վնասվածք ստանալուց հետո Իբրահիմովիչը խաղադաշտ է վերադարձել այս տարվա փետրվարին՝ մասնակցելով «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղին (2:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում