09:12  ,  22 մարտի, 2023

Դե Բրույնեն՝ Բելգիայի հավաքականի ավագ

Բելգիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն ազգային թիմի ավագ է ընտրել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեին։

«Սա հպարտության պահ է։ Վաղուց եմ խաղում հավաքականում, բայց ավագի դերում իմ երկիրը ներկայացնելը մեծ պատիվ է։ Հույս ունեմ, որ լավ կկատարեմ պարտականություններս»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է Բելգիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Բելգիայի հավաքականի փոխավագներն են Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան եւ Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։

2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Բելգիայի հավաքականը մարտի 24-ին կմրցի Շվեդիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English