00:12  ,  22 մարտի, 2023

«Սեւիլիայի» նոր գլխավոր մարզիչը

Իսպանական «Սեւիլիան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է 62-ամյա բասկ մասնագետ Խոսե Լուիս Մենդիլիբարային, որը փոխարինել է 63-ամյա արգենտինացի Խորխե Սամպաոլիին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խոսե Լուիս Մենդիլիբարայի նախորդ ակումբը եղել է իսպանական «Ալավեսը», որը նա լքել էր անցած տարվա ապրիլին։

Մարզչական կարիերայի ընթացքում Խոսե Լուիս Մենդիլիբարան գլխավորել է նաեւ իսպանական «Էյբարը», «Լեւանտեն», «Օսասունան», «Աթլետիկ Բիլբաոն» եւ «Վալյադոլիդը»։

Իսպանիայի առաջնության 26 տուրից հետո «Սեւիլիան» 28 միավորով 14-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում