21:28  ,  21 մարտի, 2023

«Տոտենհեմը» ստիպված կլինի 17 միլիոն եվրո վճարել Կոնտեին, եթե պաշտոնանկ անի նրան

Լոնդոնի «Տոտենհեմը» ստիպված կլինի 17 միլիոն եվրո վճարել իտալացի Անտոնիո Կոնտեին, եթե նրան հեռացնի գլխավոր մարզիչի պաշտոնից մինչեւ պայմանագրի ավարտը, հաղորդում է 90min-ը։

Կոնտեն հրապարակային քննադատության էր ենթարկել իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստներին՝ նշելով, որ խաղադաշտում 11 եսասերներ են, որոնք չեն մտածում ընդհանուր գործի եւ հաջողության մասին։ Այդ քննադատությունից հետո «Տոտենհեմում» որոշել են չշարունակել համագործակցությունը նրա հետ։

Կոնտեն «Տոտենհեմը» գլխավորում է 2021թ․ նոյեմբերից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Անգլիայի ընթացիկ առաջնության 28 տուրից հետո «Տոտենհեմը» 48 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում