20:45  ,  21 մարտի, 2023

Դատարանի որոշմամբ՝ Գավին ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին կարող է ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ կատալոնական ակումբից դատարանի որոշմամբ, որով 18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը չի հաստատվել, հաղորդում է The Athletic-ը։

Գավին կարող է շարունակել հանդես գալ իսպանացի Չավիի գլխավորած թիմում մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Նա կհամարվի ակումբի երիտասարդական թիմի խաղացող։

Կատալոնական ակումբում նշել են, որ չեն շարունակի վիճարկել այս հարցը, որը ծագել էր ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման հետեւանքով։

Transfermarkt-ը Գավիի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում