Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վերադարձավ ղազախական «Աստանա», որի խաղացող է եղել նաեւ 2021-ին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Աստանային»։
Հարոյանը նախորդ ակումբը Կիպրոսի «Անորտոսիսն» էր, որին միացել էր անցած տարվա ամռանը իսպանական «Կադիսից» հեռանալուց հետո։
30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո։
«Աստանայում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում