18:25  ,  21 մարտի, 2023

Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը չի օգնի Նորվեգիայի հավաքականին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում։ Նորվեգացիները կմրցեն Իսպանիայի եւ Վրաստանի թիմերի հետ։

Էրլինգ Հոլանդն աճուկի վնասվածք է ստացել եւ լքել ազգային թիմի ճամբարը, հաղորդում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նորվեգիայի հավաքականն Իսպանիայի թիմին կհյուրընկալվի մարտի 25-ին, Վրաստանի թիմին՝ մարտի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս