17:43  ,  21 մարտի, 2023

ԱԱ. Անուշ Գրիգորյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը:

Անուշ Գրիգորյանը մենամարտեց Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լխադիրի հետ եւ պարտվեց 3:4 հաշվով:

Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չորոնգ Բանին:

6 բռնցքամարտիկով աշխարհի առաջնությանը մասնակցող Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած թիմից պայքարի մեջ մնաց Էլիդա Քոչարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում