17:35  ,  21 մարտի, 2023

«Ռեալը» Օսիմենի համար կառաջարկի 80 միլիոն եվրո եւ Նաչոյի տրանսֆերը

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» 24-ամյա նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի ծառայություններով, հաղորդում է Calciomercato-ն։

Արքայական ակումբն Օսիմենի համար «Նապոլիին» կառաջարկի 80 միլիոն եվրո եւ իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսի տրանսֆերը։

Օսիմենը 2020 թվականին ֆրանսիական «Լիլից» է տեղափոխվել «Նապոլի» 40 միլիոն եվրոյի դիմաց։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս