16:57  ,  21 մարտի, 2023

Հազարավոր երկրպագուներ շրջապատել են ռեստորանը, որտեղ ընթրել է Մեսին (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայրենիքում միացել է ազգային թիմին, որը պատրաստվում է Պանամայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։

Մարզումից հետո Մեսին ընտանիքի հետ ընթրել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի ռեստորաններից մեկում։

Աշխարհի չեմպիոնների ավագին տեսնելու եւ լուսանկարվելու նպատակով հազարավոր երկրպագուներ շրջապատել են ռեստորանը։

Արգենտինա - Պանամա հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում