15:22  ,  21 մարտի, 2023

ԱԱ․ Սոնա Հարությունյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում պարտություն կրեց Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը։

63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Սոնա Հարությունյանը  մենամարտեց Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենի հետ, որը հաղթեց 5:0 հաշվով։

Աշխարհի առաջնությունում  Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած հավաքականից հաղթանակով են մեկնարկել Էլիդա Քոչարյանը (60 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (50 կգ):

6 բռնցքամարտիկով մասնակցող Հայաստանի թիմից ավելի վաղ մեկնարկում պարտվել էին Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ) եւ Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ)։

Աշխարհի առաջնությունը կավարտվի մարտի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում