15:02  ,  21 մարտի, 2023

Ռոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին (տեսանյութ)

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի ղեկավարությամբ սկսել է առաջին մարզումային հավաքը։

Պորտուգալիայի հավաքականին է միացել նաեւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը մարտի 23-ին կընդունի Լիխտենշտեյնի թիմին։ J խմբում ընդգրկված են նաեւ Սլովակիայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում