Մարտի 11-19-ը կայացավ CAFÉ - Centre for Access to Football in Europe-ի կողմից անցկացվող ամենամյա համաեվրոպական CAFÉ Week of Action միջոցառումը, որին ամեն տարի մասնակցում է նաև Հայաստանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Համաեվրոպական այս միջոցառումների նպատակն է ֆուտբոլը հասանելի ու իրական տոն դարձնել հաշմանդամություն ունեցող երկրպագուների համար:
Միջոցառմանը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո, մասնակցում են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմերը՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ:
Այս տարի CAFÉ Week of Action-ին մասնակցել են ԲԿՄԱ, «Նոա», «Վան» ակումբները՝ հյուրընկալելով հաշմանդամություն ունեցող 30 երկրպագուների: Նշված ակումբներից ընտրվեցին այս տարվա CAFÉ-ի դեսպանները՝ Արման Ներսեսյանը (ԲԿՄԱ), Էդգար Մովսեսյանը («Վան») և Երջանիկ Ղուբասարյանը («Նոա»):
Միջոցառմանը միացան նաև «Ալաշկերտ», «Ուրարտու», «Արարատ», «Շիրակ» ֆուտբոլային ակումբները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում