Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը ձեռք բերել հարձակվողի, քանի որ 35-ամյա ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի արդյունավետությունն այս մրցաշրջանում անհանգստացնում է Արքայական թիմի ղեկավարությանը։
«Ռեալը» դիտարկում է Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է իսպանական AS-ը։ Վլահովիչի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 80 միլիոն եվրո։
2024-ի ամռանը «Ռեալը» կվերադառնա ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում