09:02  ,  21 մարտի, 2023

«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի Մարտին Էդեգորին

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորին, հաղորդում է Football Transfers-ը։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2030թ․ հունիս։

24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա։

Մարտին Էդեգորի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Մարտին Էդեգորի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում