02:01  ,  21 մարտի, 2023

ԱԱ․ Անի Հովսեփյանը պարտվեց չինացի մրցակցին

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մեկնարկում պարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը (70 կգ)։ Եվրոպայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում մենամարտեց Պան Ժյուի (Չինաստան) հետ, որն առավելության հասավ 5:0 հաշվով։

Աշխարհի առաջնությունում  Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած հավաքականից հաղթանակով են մեկնարկել Էլիդա Քոչարյանը (60 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (50 կգ):

6 բռնցքամարտիկով մասնակցող Հայաստանի թիմից ավելի վաղ Գայանե Տեր-Բարսեղյանը 48 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էր Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսին: Եկատերինա Սիչեւան (54 կգ) պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Դելֆին Մանչինիին եւ լքել պայքարը:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ)  պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմենամարտի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենի հետ:

Աշխարհի առաջնությունը կավարտվի մարտի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում