Լոնդոնի «Տոտենհեմը» պատրաստ է ամռանը քննարկել Հարի Քեյնի տրանսֆերը, հաղորդում է The Times-ը։
29-ամյա անգլիացի կենտրոնական հարձակվողի տրանսֆերից «Տոտենհեմն» ակնկալում է 100 միլիոն ֆունտ ստերլինգ միանվագ։
Քեյնը հանդես է գալիս «Տոտենհեմում» 2011 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում