00:11  ,  21 մարտի, 2023

«Տոտենհեմը» պատրաստ է 100 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Քեյնին

Լոնդոնի «Տոտենհեմը» պատրաստ է ամռանը քննարկել Հարի Քեյնի տրանսֆերը, հաղորդում է The Times-ը։

29-ամյա անգլիացի կենտրոնական հարձակվողի տրանսֆերից «Տոտենհեմն» ակնկալում է 100 միլիոն ֆունտ ստերլինգ միանվագ։

Քեյնը հանդես է գալիս «Տոտենհեմում» 2011 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս