22:39  ,  20 մարտի, 2023

Մարկուս Ռեշֆորդը բաց կթողնի Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը բաց կթողնի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումները։

Ռեշֆորդը վնասվածք է ստացել «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (3:1), հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա տուրերում Անգլիայի հավաքականը մարտի 23-ին կմրցի Իտալիայի, մարտի 26-ին՝ Ուկրաինայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում