21:37  ,  20 մարտի, 2023

Ժիրայր Շաղոյան․ Պարտավոր ենք հաղթել Թուրքիայի հավաքականին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը ազգային թիմի բաց մարզումից հետո խոսել է Թուրքիայի դեմ ընտրական խաղից իր սպասելիքների մասին։

«Այսօր շատ լավ մարզում անցկացրինք նոր մարզիչի գլխավորությամբ։ Նա իր հետ նորամուծություն է բերել, փորձեց այնպես անել, որ միայն գնդակով եւ երկար փոխանցումներով խաղանք։ Սկզբում դժվար էր, բայց հետո ատացվեց եւ բոլորս հասկացանք, որ կարող ենք։ Հուսով եմ, որ մեր հավաքականը կարող է այդպիսի ֆուտբոլ դավանել եւ հաղթել մրցակիցներին։

Նորեկները մեծ ներդրում կարող են ունենալ մեր հաջողության  մեջ։ Նաեւ մարզումներից հասկացանք, որ մեծ ներուժ ունեն, շատ ակտիվ ֆուտբոլիստներ են։ Կարծում եմ՝ նրանք մեծ օգուտ կտան մեր հավաքականին։

Թուրքիայի հետ առաջիկա խաղում պարտավոր ենք հաղթել։ Ունակ ենք։ Բոլորը շատ լավ գիտեն մեր հավաքականին, ունենք լավ նորեկներ եւ միասին կարող ենք հաղթել շատ ուժեղ մրցակիցների։

Իմ կարծիքով՝ փորձում են որոշակի ճնշում գործադրել հավաքականի վրա, բայց մեզ համար չկա ճնշում, քանի որ սա հերթական հանդիպում է։ Կարեւոր խաղ է, ուժեղ մրցակից՝ այնպես, ինչպես նաեւ Խորվաթիան եւ Ուելսը։ Պիտի փորձենք բոլորին էլ հաղթել։

Ինքս հույս ունեմ, որ մեծ օգուտ կտամ հավաքականին, քանի որ շատ լավ մարզավիճակում եմ»,- ասաց Ժիրայր Շաղոյանը։

Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ, ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ պատրաստվում է Թուրքիայի թիմի դեմ խաղին (մարտի 25) Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում։

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Երջանիկ Ղուբասարյան - «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բավարիա» (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս