20:58  ,  20 մարտի, 2023

Նաիր Տիկնիզյան․ Պարտավոր ենք դուրս գալ խաղադաշտ եւ կռվել Թուրքիայի թիմի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ազգային թիմի բաց մարզումից հետո խոսել է Թուրքիայի թիմի հետ առաջիկա հանդիպման մասին։

«Արդեն մեծ տպավորություններ ունեմ Հայաստանից։ Նախ կուզեի ներողություն խնդրել բոլորից իմ ռուսերենի համար։ Այդքան էլ գեղեցիկ չէ հայրենիքում խոսել ռուսերեն, բայց նախքան Հայաստան գալս ժամանակն ուղղակի չհերիքեց հայերեն սովորելու համար։

Տպավորություններս աննկարագրելի են։ Երեկ ինձ շատ լավ դիմավորեցին օդանավակայանում։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այդպիսի դիմավորման արժանացնելու համար, շատ հաճելի էր։

Թե ինչպես եմ որոշել ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը, արթնացա եւ հասկացա, որ պետք է գնալ Հայաստան։ Այդ մասին ես վաղուց էի մտածում, բայց վերջնական որոշումը կայացրել եմ այս տարվա հունվարին։

Ես իմ նորամուտը նշելու եմ Հայաատան - Թուրքիա խաղում եւ ավելի լավ խաղ ուղղակի չէր կարող լինել նորամուտի համար։ Թուրքիայի հավաքականը Հայաստանի համար ամենասկզբունքային մրցակիցն է: Ամբողջ հավաքականը հասկանում է պատասխանատվության աստիճանը։ Այսօր այսքան շատ երկրպագու էր եկել մարզմանը, վստահ եմ, որ խաղին տասնապատիկ անգամ ավելի կլինեն։ Մենք պարտավոր ենք դուրս գալ խաղադաշտ եւ կռվել, միավորվել մեր երկրպագուների հետ եւ հասնել ցանկալի արդյունքի։

Հայաստանի հավաքականի մարզիչն ինձ տեսնում է ձախ եզրում։ Իմ ակումբում էլ ես խաղում եմ ձախից, այդ առումով ադապտացիայի խնդիր չեմ ունենա։ Ես կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Նաիր Տիկնիզյանը։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Թուրքիայի դեմ խաղին (մարտի 25) Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում։

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Երջանիկ Ղուբասարյան - «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բավարիա» (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում