20:30  ,  20 մարտի, 2023

Էդուարդ Սպերցյան․ Մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում եւ մեծ հույս ունենք

2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացած ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի բաց մարզմանը խոսել է Թուրքիայի թիմի հետ առաջիկա ընտրական հանդիպման մասին։

«Շատ ենք սպասում այս խաղին, մեծ պատաախանատվությամբ ենք պատրաստվում եւ մեծ հույս ունենք, որ հաջողությունը մեր կողմը կլինի:

Այսօր լիարժեք մարզում անցկացրինք նոր մարզիչի գլխավորությամբ, համենայն դեպս ինձ համար ամբողջական էր։ Ինձ հասկանալի է մարզման տեխնիկան, տակտիկան։

Հավաքականում ունենք նորեկներ, շատ լավ տղաներ են։ Լեոնին ես ճանաչում եմ: Գեորգին եւ Նաիրը նույնպես շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են եւ մեծ ապագա ունեն։ Նրանք կուժեղացնեն մեր հավաքականը։

Առաջիկա խաղի մասին շատ ենք խոսում, պրոֆեսիոնալ տեանկյունից ենք փորձում մոսենալ, նաեւ հոգեբանորեն ենք պաստրաստվում խաղին։ Այդ օրը ամեն ինչ պետք է թողնենք մի կողմ եւ մեր գործն անենք խաղադաշտում»,- ասաց Էդուարդ Սպերցյանը։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Թուրքիայի դեմ խաղին (մարտի 25) Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում։

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Երջանիկ Ղուբասարյան - «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բավարիա» (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով