18:17  ,  20 մարտի, 2023

Արաուխոն վնասվածք է ստացել «Ռեալի» դեմ խաղում եւ չի միանա Ուրուգվայի հավաքականին

«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում, հաղորդում է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնան» «Ռեալին» հաղթել էր 2:1 հաշվով։

Ռոնալդ Արաուխոն չի միանա Ուրուգվայի հավաքականին, որը պատրաստվում է Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ ընկերական հանդիպումներին։

Արաուխոն կմնա Բարսելոնայում եւ կանցնի վերականգնողական փուլ, որպեսզի պատրաստ լինի «Էլչեի» դեմ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի խաղին (ապրիլի 1) եւ «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը (ապրիլի 6)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում