15:46  ,  20 մարտի, 2023

ՖԱՖ-ի անդամներն օդանավակայանում դիմավորել են հավաքականի նորեկներին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժման (Առաջին հայկական ճակատ) անդամները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ազգային թիմի նորեկներ, ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանին, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին, Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին:

Հայաստանի հավաքականն ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպմանը Թուրքիայի թիմի դեմ։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում