14:22  ,  20 մարտի, 2023

ՊՍԺ-ում քիչ հավանական են համարում Մեսիի պայմանագրի երկարաձգումը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը քիչ հավանական է համարում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագրի երկարաձգումը, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Պատճառներից մեկը երկրպագուների դժգոհությունն է Մեսիից։ Այս մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ փարիզյան թիմի ֆանատները սուլել են Մեսիին։ Բացի այդ ֆուտբոլիստը համաձայն չէ աշխատավարձի կրճատման։

ՊՍԺ-ն նաեւ մտադիր է նոր նախագիծ կառուցել 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ՝ ազատվելով Մեսիից եւ բրազիլացի հարձակվող Նեյմարից, որը ոտնաթաթի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլեւս չի խաղա։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն դեռ առաջարկ չի ստացել կատալոնական ակումբից։

ՊՍԺ-ն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից, իսկ Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի տնային խաղում 0:2 հաշվով պարտվել է «Ռենին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում