13:03  ,  20 մարտի, 2023

«Բարսելոնայի» ռեկորդային եկամուտը՝ «Ռեալի» դեմ խաղի տոմսերի վաճառքից

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման տոմսերի վաճառքից կատալոնական ակումբը ստացել է ռեկորդային եկամուտ՝ 8,2 միլիոն եվրո, հաղորդում է RAC1-ը։ Խաղին ներկա է եղել 95 հազար հանդիսական։ «Բարսելոնան» առաջին անգամ է տնային «Էլ Կլասիկոյի» տոմսերի վաճառքից ստացել այսքան գումար։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթել էր 2:1 հաշվով ավելացված ժամանակում կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի խփած գոլի շնորհիվ։

«Բարսելոնան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Ռեալին» գերազանցում է 12 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում