11:41  ,  20 մարտի, 2023

Մոհամեդ Սալահը ցանկանում է հեռանալ «Լիվերպուլից»

Եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ցանկանում է հեռանալ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլից», հաղորդում է Footmercato-ն։

30-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հռչակավոր հարձակողական եռյակից Սալահը վերջինը կմնա, եթե ամռանը չլքի «Լիվերպուլը»։ Անցած տարի «Լիվերպուլից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխվեց սենեգալցի Սադիո Մանեն։ Բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոն արդեն հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը եւ ամռանը ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Լիվերպուլից»։

Ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում